ՄԱՄՈՒԼԸ /ՏՊԱԳԻՐ ՊԱՐԲԵՐԱԿԱՆ/, ՀՐԱՊԱՐԱԿՎԵԼՈՎ 17-ՐԴ ԴԱՐԻՑ Ի ՎԵՐ, ԱՌԱՋԱԴԵՄ ԱՇԽԱՐՀՈՒՄ ԱՌ ԱՅՍՕՐ ՈՒՆԻ ԱՆՓՈԽԱՐԻՆԵԼԻ ԴԵՐ
ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԱՆԿԱԽ ՄԱՄՈՒԼԻ ԿԱՅԱՑՄԱՆՆ Ի ՆՊԱՍՏ` ՀՐԱՊԱՐԱԿՎՈՒՄ Է «ԳՈՐԾԸՆԹԱՑ» ԱՆԿԱԽ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ-ՔԱՂԱՔԱԿԱՆ ԹԵՐԹԸ՝ 2006Թ. ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 21-ԻՑ՝ ՀՀ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՏՈՆԻՑ Ի ՎԵՐ
2024թ. գունապնակը՝ հագուստի մեջ
01.01.2024 01:28

     ՆՈՐԱՁԵՎՈՒԹՅՈՒՆ- 2024   //   

Պետք է նախապատվությունը տալ բեժ, կանաչ, մոխրագույն, շագանակագույն երանգներին

Կանաչ Փայտե Վիշապի տարվա համար  հանդերձանքի մեջ պետք է նախապատվությունը տալ բեժ, կանաչ, մոխրագույն, շագանակագույն երանգներին, ինչպես նաև սպիտակ, կարմիր, մանուշակագույն, դեղին և մետաղական գույներին, սակայն պետք է խուսափել անբնական նեոնային երանգներից: 

Տարվա կանաչ գույնն առաջին և ակնհայտ ընտրությունն է: Հաջորդը՝ մանուշակագույնը, որն ըստ արևելյան դիցաբանության, առաջնորդության և հարստության խորհրդանիշ է: Չինաստանում կարմիրը ասոցացվում է ուրախության, երջանկության և հաջողության հետ: Լավագույնն այս դեպքում՝ դասական կարմիրի ընտրությունն է: Նշենք, որ այս երկրում դեղին գույնը երկար ժամանակ կարող էին կրել միայն կայսերական ընտանիքի անդամները:  Տարվա խորհուրդը նաև ոսկե, արծաթե կամ բրոնզե աքսեսուարներ կամ մետաղական գույնի  հագուստներ կրելու ընտրություն է ընձեռում, սակայն այդ ամենը գեղեցիկ է, երբ արվում է՝ ըստ ճաշակի ու համապատասխանության:

Առավել մանրամասն՝ <<Գործընթաց>> թերթի թիվ 353 համարում