ՄԱՄՈՒԼԸ /ՏՊԱԳԻՐ ՊԱՐԲԵՐԱԿԱՆ/, ՀՐԱՊԱՐԱԿՎԵԼՈՎ 17-ՐԴ ԴԱՐԻՑ Ի ՎԵՐ, ԱՌԱՋԱԴԵՄ ԱՇԽԱՐՀՈՒՄ ԱՌ ԱՅՍՕՐ ՈՒՆԻ ԱՆՓՈԽԱՐԻՆԵԼԻ ԴԵՐ
ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԱՆԿԱԽ ՄԱՄՈՒԼԻ ԿԱՅԱՑՄԱՆՆ Ի ՆՊԱՍՏ` ՀՐԱՊԱՐԱԿՎՈՒՄ Է «ԳՈՐԾԸՆԹԱՑ» ԱՆԿԱԽ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ-ՔԱՂԱՔԱԿԱՆ ԹԵՐԹԸ՝ 2006Թ. ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 21-ԻՑ՝ ՀՀ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՏՈՆԻՑ Ի ՎԵՐ
ԲԱՔՈՒՆ ԱՌԱՆՑ ՌԴ-Ի ՈՒ ԹՈՒՐՔԻԱՅԻ ՈՉԻՆՉ Է
01.01.2024 01:27

      ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ     

ԷԹՆԻԿ ԶՏՎԱԾ ԱՐՑԱԽԸ ՉԻ ԿԱՐՈՂ ԴԱՌՆԱԼ ԸՆՏՐԱԿԱՆ ԳՈՏԻ, ԱՅՆ ՀՍԿՈՒՄ ԵՆ 3 ՕՏԱՐ ԲԱՆԱԿՆԵՐ

Առաջիկայում սպասվող Ադրբեջանի նախագահական ընտրություններում, ըստ որոշ տվյալների, փորձ է արվում ներառել նաև բռնազավթված Արցախը: Այն որպես հայկական հինավուրց բնօրրան՝ էթնիկ զտումից հետո զրկվել է տեղաբնիկ ժողովրդից, ավելին՝ նրա ռազմաքաղաքական ղեկավարները ձերբակալվել ու պահվում են Բաքվի բանտերում, ինչն արդեն իսկ իշխանազավթման առերևույթ փաստ է, ենթակա օբյեկտիվ արձանագրման օտարերկրյա դիտորդական առաքելությունների կողմից: Նշենք, որ միջազգային դատարանն արդեն իսկ որոշում է հրապարակել, համաձայն որի՝ Բաքուն պարտավորություններ ունի՝ ապահովելու ԼՂ բնիկների վերադարձը բնօրրան և նրանց գույքային իրավունքների գրանցումները հիմք ընդունելու: Մինչդեռ կան տվյալներ, որ Արցախում թալանվում են միջազգային դատական ակտով ամրագրված հայերի օրինական գույքերը:

Այս առումով ՄԱԿ-ը պարտավոր էր պատշաճ գնահատական տալ՝ Արցախի տեղաբնիկ ժողովրդի՝ 120000 հայերի դեմ 2023թ. սեպտեմբերին գործված էթնիկ զտման, հայրենազրկման անհերքելի փաստերի արձանագրմամբ: Առերևույթ ապօրինի ու դատապարտելի են դատարկված Արցախի ապօրինի բնակեցումները…Անգամ ԽՍՀՄ բռնակցումների ժամանակ տեղաբնիկ ժողովրդի իրավունքի հիմքով ԼՂ-ին տրվել է ինքնավար կարգավիճակ: Արցախի ժողովուրդն ունի ընտրյալ իշխանություն և Բաքուն պարտավոր է ընդունել նրանց, ոչ թե բանտարկել:

Հարկ է նկատի ունենալ նաև, որ Արցախի զավթմամբ հանդերձ, Բաքվի կախումը ՌԴ-ից ու Թուրքիայից աճել է, ինչի արդյունքում այն զրկվել է ինքնիշխանությունից: Բաքուն ոչինչ է դարձել առանց ՌԴ-ի ու Թուրքիայի: Այս 2 օտար երկրների զինված ուժերն ադրբեջանական զինյալների հետ հսկում են Արցախի զավթված տարածքը: Եվ քանի դեռ ռուս-թուրքական դիտարկման կենտրոնը չի լուծարվել և թուրքական զինուժը չի հեռացել Արցախից, ՌԴ զինուժը չի հեռանալու այնտեղից: Նման պահանջը կամ պնդումը հիմք կտա չեղարկելու 2020թ. նոյեմբերի 9-ի թուղթը, որով կչեղարկվի նաև Բաքվին Արցախի շրջանների հանձնումը: Նշենք, որ այդ թղթից դուրս է թուրքական դիտորդների ու զինուժի տեղակայումն Արցախում:

Առավել մանրամասն՝ <<Գործընթաց>> թերթի թիվ 353 համարում