ՄԱՄՈՒԼԸ /ՏՊԱԳԻՐ ՊԱՐԲԵՐԱԿԱՆ/, ՀՐԱՊԱՐԱԿՎԵԼՈՎ 17-ՐԴ ԴԱՐԻՑ Ի ՎԵՐ, ԱՌԱՋԱԴԵՄ ԱՇԽԱՐՀՈՒՄ ԱՌ ԱՅՍՕՐ ՈՒՆԻ ԱՆՓՈԽԱՐԻՆԵԼԻ ԴԵՐ
ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԱՆԿԱԽ ՄԱՄՈՒԼԻ ԿԱՅԱՑՄԱՆՆ Ի ՆՊԱՍՏ` ՀՐԱՊԱՐԱԿՎՈՒՄ Է «ԳՈՐԾԸՆԹԱՑ» ԱՆԿԱԽ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ-ՔԱՂԱՔԱԿԱՆ ԹԵՐԹԸ՝ 2006Թ. ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 21-ԻՑ՝ ՀՀ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՏՈՆԻՑ Ի ՎԵՐ
2024թ. ԹՈՇԱԿՆԵՐԸ ՉԵՆ ԲԱՐՁՐԱՆԱ, ՔԱՆԻ ՈՐ ԴՈԳԻ ՉԿԱՅԱՑԱԾ ՀԱՄԵՐԳԻ ՀԱՇՎՈՎ ՓՈՇԻԱՑՎԵԼ Է 2,3 ՄԼՐԴ ԴՐԱՄ
19.12.2023 19:54

       ՍՈՑԻԱԼԱԿԱՆ    

Ըստ ՀՀ վարչապետի՝ գալիք տարի թոշակները կբարձրացվեն, եթե ՀՀ պետբյուջեում հավելյալ փող լինի:

Դրա հնարավորությունն իրականում կլիներ, եթե կառավարությունը չփոշիացներ միլիարդներ Սնուփ Դոգի չկայացած համերգի համար: Փաստացի, անապրանք գործարքի հաշվով ՀՀ պետական բյուջեի միջոցներից ՙՄշակութային միջոցառումների իրականացում՚ տողով դուրս է գրվել 2.318.596.800 դրամ: Պարզ է, որ դրանից հետո դժվար բյուջեում հավելյալ գումար գտնվի ՀՀ քաղաքացիների թոշակների բարձրացման համար: Չէ՞ որ Դոգին չկայացած համերգի համար վճարելը Փաշինյանն ավելի առաջնահերթ, կենսական ու հրատապ է համարել, քան թոշակներ բարձրացնելը, որը համարում են այնքան հետին հարց, որ եթե հավելյալ գումար մնա, նոր կբարձրացնեն:

Ի դեպ, Դոգի չկայացած համերգը նախատեսված էր ՀՀ Անկախության տոնի շրջանակում՝ սեպտեմբերի 23-ին, բայց հազիվ թե գտնվի 1 հայ, որը կարողանա պատասխանել այն հարցին, թե ի՞նչ կապ ունի Սնուփ Դոգը ՀՀ Անկախության տոնի հետ: Այդ հարցին չի կարող պատասխանել անգամ ինքը՝ Փաշինյանը: Դրանով հանդերձ, կառավարությունը որոշել է այդ ահռելի գումարը դուրս գրել փաստացի չկայացած ծառայության համար: Ու՞մ գրպանն են հոսել այդ միլիարդները՝ միայն Դոգի՞ ու նրա թիմի, թե՞ նաև ՀՀ օրենքներով անապրանք համարվող այդ գործարքն իրականացրած գործադրի անդամների, անհայտ է: Դոգն արտերկրում է, գումարները հոսել են արտերկիր և այդ մասով ենթակա չեն վերահսկման ՀՀ իրավասու մարմինների կողմից: Բյուջեից գումարներ դուրսգրելու խորամանկ և ոչ հաշվետու մեթոդ է՝ բնորոշ կոռուպցիոն բարձր ռիսկ կրող գործարքներին:

Առավել մանրամասն՝ <<Գործընթաց>> թերթի թիվ 351 համարում